Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պետրոսյան. ՏԻՄ ընտրությունների ընթացքում մրցակցությունը լուրջ էր

Սեպտեմբեր 15,2015 17:20

«Միայն մեքենաների առատությամբ, կարելի է ասել, որոնք երկու բանակի էին բաժանված, տեսանելի էր, որ մի կողմը կուտակված էր գործողի, մյուս կողմը՝ թեկնածուի, դա հավաստում է, որ մրցակցությունը լուրջ էր, հատկապես՝ Մարալիկում, եւ անհանգստանում էին»,- սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, հանրապետության 22 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ասաց «Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը:

Նա նշեց, որ ընտրական հանձնաժողովի անդամ հանդիսացող համայնքային ծառայության ներկայացուցիչները բացահայտորեն անհանգիստ վիճակում էին գտնվում, քանի որ իրենց վերադասի հրամանը չպետք է կատարվի կամ պետք է ընտրվեր նոր թեկնածուն:

Անդրադառնալով ընդդիմությանը պատճառաբանությանը, թե ՏԻՄ ընտրություններին ակտիվ չեն մասնակցում, քանի որ բավարար ռեսուրս չունեն՝ նա ասաց, որ հատկապես փոքր գյուղական համայնքներում պետք է ճիշտ ռազմավարություն ընտրել, գրագետ աշխատել. «Նույնիսկ թեկնածուն նախընտրական քարոզչության ժամանակ թույլատրելի ժամանակահատվածում կարող է անհատապես մտնել, յուրաքանչյուրի հետ զրուցել, հավաքներ կազմակերպել: Ինձ թվում է՝ հիմա այդ խոչընդոտները գոյություն չունեն, չեմ հանդիպել գոնե բռնության դեպքեր չեն եղել քարոզչությունների ընթացքում, այնպես որ թույլատրում են, կարելի է: Այսինքն՝ թեկնածուն պատրաստված չէ, ոչ թե ռեսուրսներ են անհրաժեշտ: Բացի դրանից քաղաքացիական հասարակական կազմակերպությունները անկողմնակալորեն կարող են աջակցել ցանկացած կողմին էլ՝ սկսած տեխնիկական օժանդակությունից, համակարգչային օգնությունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930