Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման մասով առաջատար երկրների շարքում

Սեպտեմբեր 17,2015 15:59
bnapahpanutyun

Հայաստանը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության,  2010 թվականի նոյեմբերից մասնակցում է «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգ» ծրագրին, որի հիմնական նպատակը Եվրամիության հարևանության գործընկեր երկրներին բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի (ԲՄՏՀ) 7 սկզբունքներին համապատասխան շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ իրենց ազգային տեղեկատվական համակարգի ձևավորման և ընդլայնման համար օժանդակություն ցուցաբերելն ու շրջակա միջավայրի վիճակի գնահատման արդյունքներով Համաեվրոպական Զեկույցներ պատրաստելն է:

ԲՄՏՀ հիմնական սկզբունքներից են նաև բնապահպանական մոնիթորինգի միասնական ցուցանիշների կիրառումը, տեղեկատվության համադրելիության և երկրների հաշվետվողականության ապահովումը: Սույն նպատակային 4-ամյա ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի /ԵՏՀ/ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և գնահատման, բնապահպանության և վիճակագրության նպատակային աշխատանքային խմբերի հետ համատեղ: Ծրագրի ավարտից հետո, տեղեկատվության տրամադրման, առցանց հասանելիության և հաշվետվողականության նոր հայեցակարգի համաձայն՝ մոնիթորինգի ընտրված 67 ցուցանիշների համացանկի կիրառմամբ կատարվել է հաշվետու բոլոր մասնակից երկրների հաշվետվողականության արդյունքների ամփոփում և բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման առաջընթացի գնահատում:

Գնահատման արդյունքների համաձայն` բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման և էլեկտրոնային հաշվետվողականության ամբողջական ներդրման մասով առաջատար երկրներն են Շվեդիան` 99%, Հայաստանը` 91%, Ռուսաստանի Դաշնությունը` 89%, Կանադան՝ 81% (ԱՄՆ` 61%, Ադրբեջան`57%, Թուրքիա` 54%,  Վրաստան 27% և այլն): Հայաստանի ամբողջական հաշվետվությունը տես`unece.org կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930