Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները կսպասեն Աշոտ Կարապետյանի պատասխանին

Սեպտեմբեր 22,2015 16:41

Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը երեք ժամ է խնդրել ազատամարտիկներից՝ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:

Այսօր առավոտից ի պաշտպանություն Սմբատ Հակոբյանի բողոքի ակցիա անող ազատամարտիկները քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել Աշոտ Կարապետյանի հետ: Ազատամարտիկները երեք ժամով կդադարեցնեն ակցիան, հետո, կախված փոխոստիկանապետի պատասխանից, կորոշեն իրենց հետագա անելիքները:

Բողոքի ակցիան, հիշեցնենք, մեկնարկել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի  բակից , ապա տեղափոխվել Աբովյան պողոտա:

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս հրահանգել է ազատամարտիկի ծեծի գործով քրգործ հարուցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930