Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները խիստ դատապարտել են սահմանին հրետանու կիրառումը

Սեպտեմբեր 26,2015 23:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Պիեռ Անդրյուն՝ Ֆրանսիայից) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ համատեղ սեպտեմբերի 24-ին առանձին հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ԵԱՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ համանախագահները նաեւ երկու ԱԳ նախարարների հետ հանդիպում են ունեցել, քննարկելու շփման գծում եւ միջազգային սահմանին տեղ գտած լարվածությունը թուլացնելու, երկարատեւ հակամարտության լուծման եւ վստահություն ամրապնդելու հետ կապված հարցեր: «Նախարարները համաձայնեցին շարունակել նախապատրաստել նախագահների հաջորդ հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել մինչեւ այս տարվա վերջը»:

Համանախագահները կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտման հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմը: «Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարձակումներ գործելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները, մենք նաեւ Ադրբեջանի կոչ արեցինք նույնը անել»:

Նշված է նաեւ, որ համանախագահները խիստ դատապարտել են վերջին 24 ժամերին հրետանու կիրառումը, ինչը զոհերի պատճառ է դարձել: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Բռնության աճը ոչ հայերի, ոչ ադրբեջանցիների, ոչ էլ հակամարտության բանակցային գործընթացի շահերից չեն բխում»:

Համանախագահները կողմերին նաեւ կոչ են արել երկու երկրների ժողովուրդների միջեւ ծրագրեր իրականացնել, որպեսզի հակամարտությունից տուժած հասարակությունների միջեւ վստահություն ձեւավորվի:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930