Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ խորհրդատվական խմբին

Հոկտեմբեր 01,2015 20:11

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Պաշպանության ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: Ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն:

Հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց ամերիկյան փորձագետների ներդրումը Հայաստանի պաշտպանական կարողությունների կատարելագործմանն ընդառաջ արդիական գաղափարների ձևավորման հարցում: ՀՀ պաշտպանության նախարարն ավելացրեց, որ չնայած հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու ներկայիս հրատապությանը, ռազմական գերատեսչության ջանքերը ոչ պակաս չափով մտասևեռված են կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031