Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Յուրի Ջորկայեֆը ողջունում է ցանկացած բարեգործություն եւ ինքն էլ բարեգործությամբ է զբաղվում (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 02,2015 21:45

«Փյունիկ» ՖԱ մարզադաշտում անցկացված ֆուտբոլի լրագրողական եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հավաքականների միջեւ բարեգործական խաղն ավարտվեց ոչ-ոքի:

Բանկիրների թիմում հանդես եկավ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից Յուրի Ջորկայեֆը, լրագրողների թիմում՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Խաղի ավարտից հետո հեռացատկի Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, որի նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ անցկացվելու է աթլետիկական միջազգային կիսամարաթոն եւ որի հրավերով է ժամանել Ջորկայեֆը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մեդալներ հանձնեց հանդիպման մասնակիցներին, այնուհետեւ Վարդան Մինասյանի եւ Յուրի Ջորկայեֆի ստորագրություններով գնդակներ, մարզաշապիկներ եւ նվերներ բաժանվեց Գավառի մանկատան սաներին:

PA021471 PA021474 PA021497 f

Յուրի Ջորկայեֆը, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասաց, որ ինքը միշտ ողջունում է բարեգործական նպատակներով կազմակերպվող մարզական միջոցառումները եւ որ ինքն էլ բարեգործական հիմնադրամ ունի ստեղծած, որ գործունեությունից հավաքվող միջոցները ուղղվում են դրանց կարիքն զգացողներին:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Aravot.am-ին ասաց. «Հաշվի առնելով, որ  Երեւանում մարզական շատ գեղեցիկ միջոցառում է անցկացվելու, որոշեցինք այն ավելի հարստացնել՝ ֆուտբոլային բարեգործական խաղ եւ յուրատեսակ տոն կազմակերպել: Քանի որ արդեն տեղյակ էինք, որ այստեղ է լինելու աշխարհահռչակ ֆուտբոլիստ, մեր հայրենակից Յուրի Ջորկայեֆը, հրավիրեցինք նրան եւ Գավառի մանկատան երեխաներին, որպեսզի երեխաները մեծ դաշտում խաղացվող ֆուտբոլ տեսնեն: Թող որ պրոֆեսիոնալներ չեն խաղացողները: Բայց համաձայնեք՝ բոլոր երեխաները չէ, որ այդպիսի հնարավորություն ունեն: Կարծում եմ, երեխաներին տոն պարգեւելու մեր նպատակն իրականացավ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031