Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Թումասով. Ռուսաստանի հայերը պատրաստ են աջակցել «Իսլամական պետության» դեմ պայքարին. «News-front»

Հոկտեմբեր 05,2015 20:45

Ռուսաստանի ժողովուրդների ժողովի խորհրդի կոմիտեի հասարակական դիվանագիտության հանձնաժողովի ղեկավար Արկադի Թումասովը հայտարարել է, որ «ՆԱՌ» հայ համայնքի զարգացման միջազգային կենտրոնը պատրաստ է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս տեղեկությունը հաղորդել է «News-front»-ը:

«Եկել է ժամանակը համախմբելու Հայկական Սփյուռքը: Ամենակարեւորը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հզոր Սփյուռքի միջոցով ճնշում գործադրելն է այդ երկրների ղեկավարության վրա, որպեսզի աջակցեն Ռուսաստանի խաղաղապահ գործունեությանը եւ դադարեցնեն ահաբեկիչների ֆինանսավորումը եւ տարածաշրջանի իրավիճակի ապակայունացումը»,- նշել է նա:

Արկադի Թումասովը ասել է նաեւ, որ ցանկացած հայ, անկախ նրա բնակության վայրից, պետք է հասկանա, որ ԻՊ-ի զարգացումը ուղղակի վտանգ է ներկայացնում ոչ միայն սիրիահայերի, այլեւ՝ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի համար:

Թումասովը նաեւ ընդգծել է, որ այսօր Ռուսաստանը միակ ուժն է, որ կարող է կանխարգելել տվյալ վտանգը. «Ռուսաստանի հայերը պատրաստ են ամբողջական աջակցություն ցուցաբերել «ՆԱՌ» կազմակերպությանն այդպիսի կարեւոր գործում»:

«News-front»-ի մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ «Քաղաքացիական միություն» միջազգային կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարել է, որ «ՆԱՌ»-ը արժանի է համամարդկային հարգանքի որպես հայերի միջազգային հասարակական միավորում, որը չի վախեցել ուղիղ եւ բաց մարտահրավեր նետել ծայրահեղականներին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031