Լրահոս
Օրվա լրահոսը

Սնոուդեն. Հատուկ ծառայությունները հաղորդագրություն ուղարկելով կարող են հետեւել սմարթֆոններին. BBC

Հոկտեմբեր 06,2015 21:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սմարթֆոնների օգտատերերը գրեթե ոչինչ չեն կարող անել, որպեսզի հատուկ ծառայություններին թույլ չտան «ամբողջությամբ կառավարել» իրենց հեռախոսները: Այս հայտարարությունը «BBC»-ի հետ զրույցում արել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի վարչությունը հնարավորություն ունի կոտրել հեռախոսներն առանց օգտատիրոջ իմացության:

Սնոուդենի խոսքերով՝ այդ վարչությունը կոդավորված հաղորդագրություն ուղարկելով կարող է միանալ հեռախոսին, ինչից հետո հատուկ ծառայությունները կարողանան լսել ամեն ինչ, ինչ տեղի է ունենում շրջակայքում եւ նույնիսկ լուսանկարները անել:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել այս հայտարարությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: