Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Զուրաբյանը շատ լավ գիտի, որ կարելի է կաշառել տարբեր միջազգային կազմակերպություններին»

Հոկտեմբեր 12,2015 21:35

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը չի կարծում, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվի:

Հիշեցնենք, որ պատգամավորը օրեր առաջ հայտարարել էր, որ ունի տեղեկություններ, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին սահմանադրական փոփոխությունների նախագծին դրական գնահատական տալու համար:

Ըստ իրավապաշտպանի, պատգամավորն անձեռնմխելի է, եւ եթե նույնիսկ քրեական գործ հարուցվի, ԱԺ-ն պետք է տա համաձայնություն.

«Չեմ կարծում, որ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով ուղարկված նյութերը հեռանկար ունեն գործ հարուցելու առումով: Պարզապես իշխանությունները ցույց են տալիս, որ ամեն հայտարարության հետ կապված լուրջ աշխատանք են տանում, իսկ երբ բազմաթիվ հայտարարություններ են լինում այլ հանցագործությունների մասին, հիմնականում իշխանությունների գործը անգործությամբ կարելի է մեկնաբանել: Սա իշխանությունների համար լավ առիթ էր՝ ցույց տալու իրենց գործողությունները. հարցաքննեցին եւ այլն եւ որեւէ բան չպարզվեց, բայց փորձեցին ինչ-որ բան անել»:

Պարոն Իշխանյանին զարմացրել է պատգամավորի հայտարարությունը. «Կամ նա իսկապես ունի լուրջ տեղեկություններ կամ ժամանակին լինելով իշխանություն՝ շատ լավ գիտի, որ կարելի է կաշառել տարբեր միջազգային կազմակերպություններին: Իսկ ես քիչ հավանական եմ համարում Վենետիկի հանձնաժողովին կաշառելը, չնայած որեւէ բան չի կարելի բացառել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031