Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկելը եւ Դավութօղլուն քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը

Հոկտեմբեր 19,2015 18:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Թուրքիայի կատարած այցի ընթացքում այդ երկրի վարչապետ Ահեդ Դավութօղլուի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս մասին հայտնի է դարձել հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Ահմեդ Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. «Մենք նաեւ խոսեցինք 1915 թվականի եւ այդ կապակցությամբ Բունթեսթագում առկա դիմումին վերաբերող որոշ հարցերի մասին: Ես ասացի, որ այդ հարցերն իրականում պետք է հատուկ քննարկվեն ակադեմիական ձեւաչափով հանձնաժողովի շրջանակում, որի կազմում ընդգրկված կլինի նաեւ գերմանացի փաստաբան»:

Նա նաեւ եւս մեկ անգամ այս հարցի շուրջ ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումը. «Երկու երկրներն էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նույն կողմում են եղել եւ նրանք պետք է պատմաբանների հանձնաժողովում մյուս պատմաբանների հետ համատեղ հավաքվեն, որպեսզի քննարկեն այս հարցը: Մենք պատրաստ ենք այս առումով ցանկացած աջակցություն ցուցաբերել»:

Դավութօղլուն նշել է, որ իրենք ցանկանում են սրանով նաեւ պատմական հաշտեցում հասնել Թուրքիայի եւ հայերի միջեւ եւ պատրաստ են ցանկացած համագործակցության:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ իր հերթին ասել է, որ կցանկանար սրտանց շնորհակալություն հայտնել քննարկումների եւ Թուրքիայի ու Հայաստանի հարցը եւս մեկ անգամ պատմաբանների հետ քննարկելու առաջարկության համար. «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք և ինտենսիվ կշարունակենք մեր աշխատանքը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031