Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը` ներկայիս ու նախկին վարչապետների նշանակումների մասին

Հոկտեմբեր 20,2015 14:48

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են իրականացնելու «այո»-ի քարոզչությունը: «Արմենպրես» մամուլի սրահում ՀՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ Հանրապետականը «այո»-ի քարոզչություն իրականացնելու է և՛ առանձին, և՛ «այո»-ի դաշտում գտնվող մյուս ուժերի հետ: Ըստ Մելիքյանի` «այո»-ի միասնական շտաբ ձևավորելու հարցը դեռ չի քննարկվել: Անդրադառնալով հասարակության` սահմանադրական փոփոխությունների հանդեպ տրամադրվածությանը` պարոն Մելիքյանն ասաց. «Բացատրական աշխատանքների, քարոզչության արդյունքում կարծում եմ, որ հանրության շրջանում «այո»-ի կողմնակիցները բավականին մեծ ուժ կկազմեն»:

Գագիկ Մելիքյանն անդրադարձավ նաև նախկին ու ներկայիս վարչապետների նշանակումներին: Դառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակմանը`  պարոն Մելիքյանն այն կարևոր համարեց ու նշեց, թե այդ նշանակումը վկայում է մեր երկրի բարձր դիրքի մասին Եվրասիական տնտեսական միությունում` հավաստիացնելով, որ «այդ բլոկի կառավարումն արժանի մարդու է հանձնարարվում»: Լրագրողների հակադարձմանը, թե Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք երկրի տնտեսական վիճակը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէր, պարոն Մելիքյանը արդարացավ, թե այդ տարիները համընկնում էին միջազգային տնտեսական ճգնաժամի հետ:

Իսկ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնում նշանակման  առիթով վստահեցրեց, թե որևէ հակաօրինական քայլ չի կատարվում, եթե շտաբը ղեկավարում է ՀՀ վարչապետը ու հավելեց. «Հովիկ Աբրահամյանը շտաբներ ղեկավարելու մեծ փորձ ունի և աշխատանքային ժամից դուրս կարող է ղեկավարել քարոզչության ձևավորմանը և չխանգարել գործունեությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031