Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ընտրություններից առաջ անկախ ու քննադատական ձայների լռեցնելը ցավալի է. ԵԱՀԿ ԽՎ պատգամավոր

Հոկտեմբեր 27,2015 14:56

Ադրբեջանի կառավարության կողմից անկախ եւ քննադատական ձայները հետապնդելը շատ վնասակար ազդեցություն կունենա նոյեմբերի 1-ին այդ երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս հայտարարությունն այսօր արել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանթոսը (Պորտուգալիա)։

«Քաղաքացի դիտորդ Անար Մամմադլին չի կարող դիտարկել քվեարկությունը բանտախցից։ Լրագրող Խադիջա Իսմայիլովան չի կարող քարոզարշավի մասին տեղեկություններ հաղորդել ճաղերի հետեւից։ Ինթիգամ Ալիեւ, Ռասուլ Ջաֆարով, Լեյլա Յունուս. սա իրավապաշտպանների եւ կառավարությունը քննադատողների ցանկում ներառված մարդիկ են, որոնց Ադրբեջանը քաղբանտարկյալ է դարձրել։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ անկախ ձայները վճռորոշ են երկրի ընտրած ուղղության վերաբերյալ իրազեկման բանավեճեր իրականացնելու համար, Ադրբեջանի քաղաքացիները հատկապես կտուժեն կառավարությունից պարտադրված լռությունից»,- մասնավորապես ասել է Սանթոսը։

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան նաեւ մտահոգություն է հայտնել օրերս ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին բանտում բռնությունների ենթարկելու վերաբերյալ տարածված տեղեկատվության մասին: Նա 2014 թվականի մարտին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ «Ես կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին իրենց քաղաքացիների եւ միջազգային հանրության հետ բաց եւ անկեղծ երկխոսության մեջ մտնել, որի նպատակն է հաստատել մարդու իրավունքներ եւ օրենքի գերակայություն»։

Նա պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների հետ այս հարցերի վերաբերյալ կառուցողական քննարկման մեջ մտնելու առնչությամբ։

Տիկին Սանթոսը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը կկատարի իր ստանձնած պարտավորությունները եւ հետագա ընտրություններում ԵԱՀԿ-ին թույլ կտա իրականացնել ամբողջական առանց սահմանափակումների դիտարկում։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031