Լրահոս
Օրվա լրահոսը

Ալ. Հարությունյանի անվան նորաստեղծ քառյակը բացառիկ կազմ ունի. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 28,2015 21:50

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում առաջին անգամ համերգով հանդես եկավ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակը:

Հնչեցին Արամ Խաչատրյանի, Բախի, Մոցարտի, Չայկովսկու, ինչպես նաեւ Ալ. Հարությունյանի ստեղծագործություններից, որոնց փոխադրությունները կատարվել են հատուկ քառյակի համար. «Այդ գլուխգործոցները մեզ համար մշակել է Անդրանիկ Բերբերյանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ քառյակի կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը:

«Այս տարի նշում ենք մեծն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակը,  դաշնակահար Լիլիթ Զաքարյանը միտք հղացավ հանդես գալ բացառիկ կազմով: Աշխարհում չկա ֆյելտա, կլարնետ, ֆագոտ եւ դաշնամուր գործիքների համադրությամբ մեկ այլ քառյակ»,-նշեց նա:

FILE3627 FILE3628 FILE3629 FILE3631 FILE3634 FILE3639 FILE3643

«Հետագայում ողջ աշխարհի կոմպոզիտորներն այս քառյակի համար են գրելու ստեղծագործություններ, քանի որ փայտափողային գործիքների եւ դաշնամուրի համադրությամբ քառյակը միակն է: Այսօր Հարությունյանի ստեղծագործությունները հիրավի գնահատված են: Նրա «Շեփորի կոնցերտը» կատարում են ամբողջ աշխարհում»,-մեզ հետ զրույցում ասաց Ալ. Հարությունյանի դուստրը՝ դաշնակահար Նարինե Հարությունյանը:

Նա նշեց, որ Ալեքսանդր Հարությունյանը գրել է նաեւ կոնցերտներ մի շարք փողային գործիքների՝ գալարափողի, շեփորի, տուբայի համար: Հավելենք, որ հաջորդ տարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներից կազմված Ալ. Հարությունյանի անվան քառյակը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում, որտեղ կմասնակցի մի շարք փառատոնների:

Մանրամասներն ` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031