Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ռուսական օդանավի ընկնելուն, Սանկտ-Պետերբուրգում երիտասարդները երեկ Հելոուինն էին նշում (ֆոտոշարք). Varlamov

Նոյեմբեր 01,2015 17:57

«Երեկ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ մեկնելիս թռիչքի 23-րդ րոպեին ընկել է: 224 հոգի մահացել են: Երկրում սուգ է, երկիրը հետեւում է լրահոսին, հեռուստացույցով անմխիթար հարազատներին են ցույց տալիս, մասնագետները քննարկում են վթարի պատճառները, մարդիկ ամբողջ աշխարհում Ռուսաստանի դեսպանատների մոտ ծաղիկներ են տանում»,- գրել է Varlamov.ru-ն:Hallowen 2 Hallowen 3

Նշված է, որ հասարակ մարդիկ սոցիալական ցանցերում զորակցության խոսքեր են գրում զոհվածների ընտանիքներին: Որոշ մարդիկ էլ սեւ ժապավեններ կամ մոմեր են դնում իրենց էջերին. «Զարմանալի է, թե ինչքան է վիրտուալ կյանքը տարբերվում իրականից: Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի կենտրոնով գնում եմ հյուրանոց. փողոցում ազգային հանդիսություն է»:Hallowen 5 Hallowen 6 Hallowen 7 Hallowen 8

Varlamov.ru-ն գրել է, որ ուրախ երիտասարդությունը փողոցներ էր փակում եւ Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում կառնավալ էր. «Բոլորը Հելոուին են նշում: Բարերում հերթեր են, փողոցում տոն է: Այս ամենը շատ տարօրինակ է: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»:

Հեղինակը նաեւ Սանկտ-Պետերբուրգում երեկ նշված Հելոուինից մի շարք լուսանկարներ է հրապարակել: Ստորեւ ներկայացնում ենք այդ լուսանկարները

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30