Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն Թուրքիային զսպելու լծակներ չունի. ՆԱՏՕ-ի սպայի խուսափողական պատասխանը

Նոյեմբեր 03,2015 11:49

«Հայաստանը Հավաքական անվտանգության կազմակերպության միակ երկիրն է, որը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին»,-այսօր ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում հիշեցրեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն: Այնուհետև նշեց, որ այս փաստը վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն հարգում է գործընկերների կայացրած որոշումները ու շեշտեց, որ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կառուցված չեն մրցակցային հիմքի վրա, այլ գործընկերների շահերի վրա:

Պարոն Լահյուն տեղեկացրեց, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ն կազմակերպելու է առաջնորդության դասընթացներ կառավարության ներկայացուցիչների համար, որն ուղղված է քաղծառայողների, զինված ուժերի ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների հմտությունների բարելավմանը:

Նաև հավելեց, որ առաջին անգամ ՀՀ-ում ՆԱՏՕ-ն կկազմակերպի կիբեր անվտանգությանը նվիրված համաժողով:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն, որ Ադրբեջանը սահմանում օգտագործում է ծանր զինտեխնիկա, պարոն Լահյուն պատասխանեց. «Ցանկացած երկիր, որը զինամթերք է տրամադրում կողմերից որևէ մեկին, աջակցում է այս հակամարտության թեժացմանը: ՆԱՏՕ-ն անմիջապես չի մասնակցում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բայց աջակցում է այն կազմակերպություններին, որոնք դրանով զբաղվում են: Այս շարունակվող խնդիրն իր բացասական ազդեցությունն է թողնում ողջ տարածաշրջանի, ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի վրա»:

Nato-2

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իջեցման հավանականության մասին ՆԱՏՕ-ի կապի սպան ասաց, «Հետաքրքիր հայեցակարգ է, բայց ՆԱՏՕ-ի նպատակների մեջ չի մտնում: Եթե Ադրբեջանն ու ՀՀ-ն որոշեն, որ խաղաղապահների տեղակայումը նպաստավոր կլինի և վերջ կտա մարդկային կորուստներին, հնարավոր է քննարկել»:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն այս առիթով ասաց. «ԼՂՀ գոտում հավանական խաղաղապահ գործունեության խնդիրը կա օրակարգում, սակայն այն լինելու է ի աջակցություն հակամարտության կարգավորման քաղաքական համաձայնագրի և չի կարող լինել մինչև համաձայնագրի կնքումը, քանի որ դրա բնույթից է կախված, թե ինչպիսին է լինելու այդ գործողությունը և որ երկրներն են մասնակցություն ունենալու այդ խաղաղապահ գործունեությանը: Դա ԼՂՀ իշխանությունների որոշման հարցն է»:

Հարցին՝ Թուրքիայից չեն էլ հերքում, որ Ադրբեջանին զինող երկրներից է նաև Թուրքիան, հետևաբար ՆԱՏՕ-ն ունի՞ լծակներ Թուրքիային ստիպել զենք չվաճառել Ադրբեջանին, ՆԱՏՕ-ի սպան պատասխանեց. «ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն՝ չի կարող իր ինքնիշխան անդամներին ասել, թե ինչպիսին պիտի լինի նրանց արտաքին քաղաքականությունը: Ես ինքս անձամբ տեղյակ չեմ, թե ինչ նկատի ունեք, բայց կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերն անեն ամեն հնարավորը, որ զերծ մնան նոր զոհերից ու ապագա սրումներից»: ՆԱՏՕ-ի կապի սպան այս առումով չմոռացավ հիշեցնել, որ հիմնական զինատեսակները, որոնք օգտագործում են տարածաշրջանում, վաճառվում են հենց Ռուսաստանի կողմից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30