Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երեւան ուղերթի վթարված ավտոբուսի 2 ուղեւորի վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբեր 04,2015 16:03

Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից 26 տուժածներ գտնվում են ՌԴ-ի տարբեր հիվանդանոցներում, իսկ Ուզլովայա բնակավայրի բուժհաստատությունում գտնվող 15 տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 2-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը: Պարոն Խանգելդյանն ասաց, որ մահացածները 8-ն են:

Կենտրոնի տնօրենի խոսքերով՝ կան 2 տուժածներ, որոնց անունները հայտնի չեն, միայն ազգանուններն են պարզել, ուստի նրանց ինքնությունը դեռ չի հաստատվել:

Ի վերջո ի՞նչն է եղել վթարի պատճառը, պարոն Խանգելդյանը չկարողացավ ասել, նա նշեց, որ լրատվամիջոցներով տարբեր վարկածներ են շրջանառվում՝ վարորդի անզգուշությունը, տրանսպորտի անսարքությունը, արտաքին գործոնների առկայությունը, որը եւս կարող էր դժբախտ պատահարի տեղի տալ, սակայն հստակ բան չկա, Ռուսաստանի դաշնության իրավապահ մարմինները պաշտոնական հայտարարություն չեն արել:

Խանգելդյանը վստահեցրեց, որ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվելու է տուժած մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու հարցերով՝ փաստաթղթերի վերականգնման, Հայաստան տեղափոխման, իսկ ծանր վիճակում գտնվողներին՝ Մոսկվայի հիվանդանոց տեղափոխման:

Ըստ կենտրոնի ղեկավարի, ավտոբուսում եղել է 63 ուղեւոր, որոնցից 2-ը՝ վարորդ:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսը  նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում վթարի է ենթարկվել, ուղեւորափոխադրումն իրականացրել է «Կինգ դե լյուքս» ընկերությունը, որի սեփականատերն է Արթուր Հարությունյանը, (Պալաչ ): Նա ավտոբուսի անսարքության վարկածը բացառում է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30