Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 1,5 միլիարդ դրամ կտա Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման համար

Նոյեմբեր 04,2015 21:55

Գումարն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմ­նադրամին

Տրանսպորտի եւ կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 1,5 միլիարդ դրամ կհատկացվի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Վաղը կառավարությունն, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագծին:

1,5 միլիարդ դրամն ուղղվելու է, ինչպես նշված է նախագծում, Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխա­տանք­ների իրականացման համար. այս գումարը տրանսպորտի եւ կապի նախա­րա­րության միջոցով որպես նվիրատվություն տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Նախարարությունը նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ ունենալու է այն բոլոր իրավունքները (նախագծային փաստաթղթերի ընդունում, աշխա­տանքների ընդունում եւ այլն), որոնք կպատկանեն «Հայաստան» համահայկական հիմ­նադրամին համապատասխան աշխատանքները կատարելիս, իսկ հիմնադրամն իր նշված իրավունքները կարող է իրագործել միայն նախարարության նախնական գրավոր համաձայնության դեպքում։

1,5 միլիարդ դրամն ուղղվելու է ճանապարհային ցանցի բարելավման եւ անվտանգ երթեւեկության ապահովման ծառայություններին, ավտոճանապարհների եւ հարակից կառույցների ընթացիկ եւ ձմեռային պահպանությանը: Նախագծով նախատեսված է հիմնանորոգել պետական նշանակության ավտոճանապարհները,  միջպետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում:

Կառավարությունը, ինչպես գրված է նախագծում, որպես վերջնական արդյունք ակնկալում է՝ ճանապարհներին վթարների եւ դժբախտ պատահարների նվազում, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում եւ վերանորոգման ծախսերի կրճատում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30