Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւակի մարտական մեքենաներից եւ այլ զենքերից Ոսկեւանը եւ Բաղանիսը գնդակոծվում են

Նոյեմբեր 05,2015 21:22 Share

Լսվում են պայթյունների ուժգին ձայներ

Այսօր,ժամը 20.45-ից մինչ այժմ հետեւակի մարտական մեքենաներից,խոշոր տրամաչափի գնդացիրներից, այլ զենքերից գնդակոծվում են Ոսկեւանը, Բաղանիսը:

Բաղանիսում փողոցների լուսավորության համակարգը անջատել են, որպեսզի  գյուղի տները ադրբեջանական զինուժի համար  տեսանելի թիրախներ չդառնան:

Բաղանիսից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհի վրա, ուր ավտոմեքենաների կուտակում է եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել