Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ի բյուջեի նախագծով մշակույթը էլի «խորթ» եղբայր են համարել

Նոյեմբեր 05,2015 21:48

ՀՀ Ֆինանսների նախարարության կայքում տեղադրված է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այդ փաստաթղթում Հանգիստը, մշակույթը եւ կրոնը մեկ վերնագրում են ամփոփված, իսկ այդ տողի կողքին նշված է, որ  այս երեքի համար հատկացվում է 26,079,868.7 դրամ: Ընդ որում «Մշակութային ծառայություններ» տողի դիմաց գրված է՝ 13,627,379.6 դրամ:

Ամենահամեստը կինեմատոգրաֆիայի ոլորտի, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնմանն ու  պահպանման համար հատկացվող գումարներն են, համապատասխանաբար՝ 658,714.7 եւ 473,459.3 դրամ:

Ավելի ծանր է մշակույթի տների, ակումբների եւ  կենտրոնների վիճակը, ըստ բյուջեի նախագծի նրանք աղքատ բարեկամի կարգավիճակում են, եւ նրանց համար նախատեսված է 47,110.5 դրամ:

Ինչ վերաբերում է գրադարանային ոլորտին, այդ թիվը  1,772,546.1 է: Ամենախոշոր «պատառը»՝   8,631,455.0  դրամ, բաժին է ընկել ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակմանը եւ հրատարակչական ծառայություններին: Այսպես կոչված «Այլ մշակութային կազմակերպությունների» (չի մանրամասնվում) համար էլ   1,141,771.2 դրամ է նախատեսված: Մշակույթի ոլորտի աղքատիկ բյուջեի «բախտավորներից» է արվեստի ոլորտը, որի համար 7,259,365.8 դրամ են սահմանել:

Լուսանկարը՝ www.pdx.edu-ի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30