Լրահոս
Օրվա լրահոսը

S&P Global Ratings-ը վերահաստատել է ՀՀ «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը

Օգոստոս 24,2026 15:30 Share

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը:

Վարկանիշին աջակցող հիմնական գործոնների շարքում գործակալությունն առանձնացնում է Հայաստանի խելամիտ և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական աճի բարենպաստ հեռանկարները, ինչպես նաև պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակը։

Վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի արտաքին դիմակայունության հետագա ամրապնդման ներուժով, մասնավորապես՝ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրվող առաջընթացով։

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել