Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը ՀԱԿ-ից տեսագրություն է պահանջում կրթօջախներում «այո»ի քարոզի մասին (Տեսանյութ) 

Նոյեմբեր 12,2015 13:16

Այսօր կառավարության նիստից հետո Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք, որ Գյումրիի կրթօջախներում «այո»-ի քարոզ են անում, ՀԱԿ տարածքային կառույցին գյումրեցիները ահազանգել են , որ կանչում են ծնողական ժողովի, բայց ժողովի ժամանակ «այո»-ի քարոզ են անում: Աշոտյանն ասաց՝ եթե նման հայտարարություններ են անում, թող տեսաձայնագրություններ տրամադրեն այդ մասին:

Մանրամասն՝  տեսանյութում

Լրագրողները հարց ուղղեցին որպես «այո»-ի կողմնակից՝ Հանրային հեռուստատեսությամբ Աշոտյանի հաղորդման մասին: Նա նորից փորձեց համոզել, որ հաղորդման ժամանակ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ հաղորդավար եւ հեռուստաեթերի ժամանակ ինքը իշխանություն չի ներկայացնում: Աշոտյանի խոսքերով՝ «այնպիսի տպավորություն է, թե ընդդիմությունը վախենում է իշխանության հարցերից»:

Մանրամասն՝  տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր ժամին է նկարահանվում այդ հաղորդումը՝ փորձելով ճշտել՝ արդյոք դա ՀՀԿ ներկայացուցչի աշխատանքի ժամերի՞ն է լինում: Աշոտյանը խուսափեց այդ հարցին պատասխանել, կոնկրետ ժամ չնշեց, ասաց, որ նկարահանումը տեղի է  ունենում այն ժամանակ, երբ ժամը հարմար է լինում, իսկ տաղավարը՝ ազատ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30