Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անչափահասի դանակահարություն Շիրակում

Նոյեմբեր 13,2015 20:30

2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:25-ին, Գյումրու «Ավստրիական» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակված-կտրած չթափանցող վերք, արնահոսություն, հեմատոմա» վնասվածքով բուժօգնության է դիմել Շիրակի մարզի  անչափահաս մի բնակիչ:  Հիվանդանոցի  դատական դեպքերի մատյանի զննությամբ պարզվել է, որ անչափահասը հայտարարել է, թե դաշտում կաղամբ հավաքելիս ընկել է և ձեռքի դանակով վնասվել։

Մինչդեռ  անչափահաս տղայի հայրը գրավոր հաղորդում է տվել, որ տղային դանակով հարվածել ու մարմնական վնասվածք է պատճառել իրենց համագյուղացի մի տղա, ով ևս անչափահաս է։  Վերջինիս ինքնությունը պարզվել է։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տուժած անչափահասը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և, ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէ բացատրություն տալ: Վերցվել են դեպքի պահին երկու անչափահասների հագին եղած հագուստները։

Գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30