Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ՝  սպիտակամորթ Մարտին Լյութեր Քինգի պատճառով

Նոյեմբեր 14,2015 13:30

ԱՄՆ-ում սկանդալ է հասունացել ռեժիսոր Մարթեն Օտմենի՝ ոմանց կարծիքով՝  ոչ ադեկվատ քայլի պատճառով: Նա քաղաքացիական իրավունքի սեւամորթ ջատագով Մարտին Լյութեր Քինգի դերակատարման համար ընտրել է ոչ ավել, ոչ պակաս… սպիտակամորթ դերասանի:

The Guardian-ի փոխանցմամբ, սեւամորթ լրագրող, դրամատուրգ եւ դերասանուհի  Կարոտի Հոլը, որը հեղինակն է Մարտին Լյութեր Քինգի մասին պատմող «Լեռան գագաթը» պիեսի, ռեժիսորի քայլը որակել է որպես անհարգալից վերաբերմունք սեւամորթների հանդեպ: Օտմենը  նույն պիեսը բեմադրել էր Օհայոյի Քենթ համալսարանում, որտեղ 6 ներկայացումներից 3-ում Մարտին Լյութեր Քինգին մարմնավորել էր սեւամորթ դերասան: Մյուս 3-ում Մարտին Լյութեր Քինգը սպիտակամորթ է:

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30