Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային խաղում պաշտոնյաները հաղթեցին ուսանողներին (տեսանյութ)

Նոյեմբեր 14,2015 21:54

Պաշտոնյաների և ուսանողների միջև նոյեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 9:0 հաշվով։ Հաղթանակ է տարել պաշտոնյաների թիմը, որի կազմում խաղում էին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) և այլք։ Երիտասարդների թիմում ընդգրկված էին ուսանողական կառույցների ղեկավարներ։

Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպվել էր Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից։ Այն ավանդական բնույթ է կրում, անցկացվում է արդեն երրորդ տարին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ով խաղի ընթացքում դարձավ դուբլի հեղինակ, նշեց, որ միջոցառման նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է։ Պարոն Ավագյանն ընդգծեց, որ այս ծրագրի միջոցով փորձում են խրախուսել սպորտով զբաղվելը. «Ուսանողությունը, երիտասարդությունը երբեք չպետք է կտրվի սպորտից։ Սովորելուն, աշխատելուն զուգահեռ, անպայման, պետք է ժամանակ գտնեն որևէ մարզաձևով պարապելու։ Երիտասարդների մոտ պետք է սերմանվի ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մշակույթ, այն դարձվի հնարավորինս մասսայական, ինչը նաև առողջ հասարակություն ունենալու գրավականն է»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որ խաղի ընթացքում 4 գնդակ ուղարկեց հակառակորդ թիմի դարպասը՝ դառնալով պոկերի հեղինակ, նշեց, որ իրականում կարևորը նման հանդիպումներով առողջ ապրելակերպ քարոզելն է։ ԱԺ փոխխոսնակը նկատում է, որ իրենք շատ լավ գիտեին հակառակորդ թիմի ուժեղ և թույլ կողմերը և խաղը կառուցել էին՝ դրանք հաշվի առնելով։ Է. Շարմազանովը, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է, ասաց, որ ինքը երկրպագում է մտավորական, մտածող ֆուտբոլիստների։ Ֆուտբոլային աստղերից նա առանձնացնում է Միշել Պլատինիին, Դիեգո Մարադոնային, Զինեդին Զիդանին, Լիոնել Մեսիին…

Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը նշեց, որ թեև նախապես պարապել, պատրաստվել էին խաղին, սակայն պարտություն կրեցին. հավանաբար թերագնահատել էին իրենց ավագ ընկերների ուժերը։

Խաղից տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30