ՖԻԲԱ Եվրոպան հաստատել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հայտը և մեր երկրին է վստահել 2027 թվականի Կանանց Մ16 Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության անցկացման իրավունքը:
Արդեն հայտնի են նաև մրցաշարի անցկացման ժամկետները: Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 6-ից 11-ը:
Հիշեցնենք, որ այս ամառ Երևանը հյուրընկալել էր Տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որի հաղթողը դարձավ հենց Հայաստանի հավաքականը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա



















































