ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել 2028 թվականի կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի կազմակերպման և անցկացման իրավունքը։ Մրցաշարը կանցկացվի 2028 թվականի հուլիսի 1-ից 9-ը:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ՖԻԲԱ-ն հաստատել է նաև 2027 թվականի կանանց Մ16 Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը հյուրընկալելու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հայտը:
Այսպիսով, 2025 և 2026 թվականներին Եվրոպայի առաջնություններ հյուրընկալելուց հետո Երևանը կշարունակի այդ շարքը նաև 2027 և 2028 թվականներին՝ դառնալով եվրոպական մրցաշարերի անցկացման վայր չորս տարի անընդմեջ։
2028 թվականի առաջնությունը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի եվրոպական տարբեր երկրների երիտասարդական հավաքականներին, որոնք կպայքարեն B դիվիզիոնի չեմպիոնական տիտղոսի և A դիվիզիոնի ուղեգրերի համար։
Կարդացեք նաև
Երևանում չորս տարի անընդմեջ Եվրոպայի առաջնությունների անցկացումը ՖԻԲԱ Եվրոպայի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի շարունակական համագործակցության արդյունքն է։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա



















































