Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. «Վանաձորի քաղաքապետի համար անցած 2 տարիների ընթացքում Վանաձորի ընտրողները գիտակից չեն դարձել»

Նոյեմբեր 18,2015 19:17

Արթուր Սաքունցի կարծիքով՝ նման հայտարարությունները խոսում են ինքնավստահության բացակայության մասին

«Վանաձորի քաղաքապետը միշտ աչքի է ընկնում իր շատ հետաքրքիր արտահայտություններով»,- նոյեմբերի 18-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը պարտվել էր Վանաձորում, հայտարարել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:  Այս հայտարարությունից հետո նա ներողություն էր խնդրել ժողովրդից:  Իսկ վերջերս քաղաքապետը հայտարարել էր, որ Վանաձորում բոլորն այո-ի կողմնակից են ՝ ոչ ասող չկա:

«Հետաքրքիր է՝ որ գիտակից չեն, հիմա անգիտակից են այո ասո՞ւմ: Այսինքն՝ մի քիչ պետք է տրամաբանական հոսք ապահովի: Բայց միանշանակ է, որ Վանաձորի քաղաքապետի համար անցած երկու տարիների ընթացքում Վանաձորի ընտրողները գիտակից չեն դարձել: Այն, ինչ որ նա ասում է, որ իր կողմից չգնահատված, ոչ գիտակից քաղաքացիները «այո» են ասում, դա նշանակում է, որ դա կարող է լինել պարտադրված եւ ճնշումների միջոցով, սա միանշանակ է»,- ասաց Սաքունցը:

Ըստ նրա, նման հայտարարությունները խոսում են ինքնավստահության բացակայության մասին. «Հնարավոր չէ արդեն վերահսկել, վիճակը արդեն դարձել է անվերահսկելի, նույնիսկ արտահայտությունների, տեքստի տեսանկյունից, որովհետեւ մի դեպքում ասում է այն, ինչ որ կա, մի դեպքում փորձում է ցույց տալ այն, ինչ որ չկա, բայց իրականում քաղաքացիները ընդհանրապես այս գործընթացին մասնակից չեն, դժգոհ են ընդհանրապես իրավիճակից, որի մեջ տեսնում են Սերժ Սարգսյանի վարչակազմին: Հիմա, եթե սահմանադրական փոփոխությամբ փորձում է նա իր դեմքը փրկել, ապա ամենաանհաջող տարբերակն է ընտրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30