Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը հակադարձում է Քոչարյանին. «Հայաստանի անդամակցումը Մաքսային Միությանը մեկ օրում արված որոշում չէ»

Նոյեմբեր 18,2015 22:03

Նոյեմբերի 18-ին Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի  հերթական նիստ էր հրավիրել: Ավարտից հետո  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի՝ գերմանական Դոյչե Վելլե-ին տված հարցազրույցին, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ասել էր , թե դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը` մեկ օրում կատարված՝ եվրոպացիների եւ հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանի անդամակցումը Մաքասային Միությանը բնավ էլ մեկ օրում արված որոշում չէ:

Նրա ձեւակերպմամբ` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացել են, եւ ՀՀ նախագահը հենց Մոսկվայում էլ հայտարարել է, որ Մաքսային Միությանն անդամակցելու պատրաստակամությունը չի վկայում եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսության դադարեցման մասին:

ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ հայտնեց, որ դեկտեմբերի սկզբին սպասվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Մենք բանակցային պրոցեսի կողմնակից ենք, գտնում ենք, որ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում Մինսկի խմբի նախագահության ձեւաչափով, իսկ թե կոնկրետ որ օրը, որ ժամին կլինի այդ հանդիպումը՝ նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»:

Անդրադարձ եղավ նաեւ հանրահավաքներին: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս պահին հանրահավաքների անցկացման հարց չի քննարկվել:  Նա, սակայն տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը մինչեւ դեկտեմբերի 6-ը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքը հանրությանը հրապարակային կներկայացնի, եւ դա կլինի կա՛մ հեռուստահարցազրույցի կամ հայտարարության ձեւով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30