Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պուտին. Թուրքիան ցանկանո՞ւմ է, որ ՆԱՏՕ-ն «Իսլամական պետության» շահերի համար ծառայի (տեսանյութ)

Նոյեմբեր 24,2015 17:43

«Այսօրվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետեւանք կունենա ռուս-թուրքական հարաբերություններում: Մենք Թուրքիային միշտ վերաբերվել ենք ոչ միայն որպես մտերիմ հարեւան, այլեւ ընկեր: Չգիտեմ, թե ում էր պետք այսօրվա միջադեպը, բայց հաստատ մեր շահերից չի բխում»,- Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը դժգոհել է, որ «փոխանակ Թուրքիան անմիջապես կապ հաստատի մեզ հետ, որքանով, որ մենք տեղյակ ենք, նրանք, քննարկման համար, կապվել են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ, կարծես թե մենք ենք թուրքական ինքնաթիռ կործանել: Նրանք ցանկանո՞ւմ են ՆԱՏՕ-ն «Իսլամական պետության» շահերի համար ծառայի»:

Ռուսաստանի նախագահը հասկանում է, որ յուրաքանչյուր պետություն ունի իր սեփական տարածաշրջանային հետաքրքրությունները. «Եվ մենք միշտ հարգանքով ենք վերաբերվում այդ հետաքրքրություններին: Բայց մենք երբեք չենք հանդուրժի այսպիսի հանցագործություններ: Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն իր մեջ ուժ կգտնի, որ միավորվի ընդհանուր թշնամու դեմ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհամար փաստեր կան,
    որոնք յստակօրէն կ’ապացուցեն որ Թուրքիան մեղսակիցն է «Իսլամական Պետութեան»:

    Բոլոր պետութիւնները շատ լաւ գիտեն այս իրողութիւնը,
    սակայն ամէն մէկը զայն դիմագրաւում է իստ իր հաշիւներին, իր շահերին:

    Ուքրանիոյ խնդիրէն ի վեր,
    Ռուսաստանը լաւ դասեր է տալիս Արեւմուտքին,
    որի շրջանային շնիկն է Թուրքիան:
    Անատամ, սակայն լաւ հաչել գիտցող շնիկը:

    Առանց ԱՄՆ-ի հրամանին,
    Թուրքիան պարսատիկով մը իսկ չէր համարձակէր կրակել ռուսական օդանաւին վրայ:

    Որքա՜ն լեղապատառ պէտք է որ լինեն,
    որ այդ օդանաւին վրայ կրակելու յուսահատ միջոցին դիմեն:

    Սակայն դեռ չեն հասկցած թէ որո՞ւ հետ են «խաղում»…

    Կը սովորեն:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30