Լրահոս
Օրվա լրահոսը

«Չճանաչված պետությունը դեռ պետություն է»

Նոյեմբեր 26,2015 17:33

«Կովկասի ինստիտուտը» շվեյցարական ցանցի հետ համատեղ նոյեմբերի 26-ին կազմակերպել էր «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդարանական երկրներում» գրքի շնորհանդես:

Գիրքը գրվել է 2014 թվականի սեպտեմբերի 4-ը Սեւանում կայացած համանուն գիտաժողովի հիման վրա: Շնորհանդեսի ընթացքում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ որպես ընթերցող, գրքում մի քանի կետեր կցանկանար ընդգծել: Առաջինը՝ այն հանգամանքն է, որ չճանաչված պետությունները համաշխարհային միջազգային հարաբերությունների մեջ կարծես թե անտեսանելի են եղել:

«Իրական մարտահրավերն այն է, թե ի՞նչ անել այդ դե ֆակտո ճանաչված պետությունների հետ, ինչպե՞ս վարվել ճանաչման առումով: Այլ բառերով՝ 1990-ական թվականներին, ինչպես գիրքն է ներկայացնում, Արեւմուտքի մեծ մասի կողմից դա անտեսված էր՝ հույս ունենալով, որ ճանաչված սուբյեկտները կհեռանան կամ կանհետանան»,- ասաց նա:

Ռիչարդ Գիրագոսյանը  նշեց, որ միջազգային հանրությանը հարմար է ասել, որ դրանք սառած հակամարտություններ են, դա ենթադրում է, որ կարիք չկա ճանաչել այդ պետությունները, պետք չէ խառնվել, ըստ նրա, դա վտանգավոր է. «Մենք պետք է վիճարկենք պատմությունը, միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք, ինչ է պրոֆեսոր Իսկանդարյանը (նկատի ունի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին Ա. Չ.) նշում գրքի իր գլխում, առանցքային կետերից մեկը մի բան է, որ ես իրենից երկար տարիներ է սովորում եմ՝ չճանաչված պետությունը դեռ պետություն է, դա կարող է լինել ավելի հաջողակ, կայուն, բայց քանի որ այն ճանաչված չէ, չի նշանակում, որ այն գոյություն չունի: Դոկտոր Իսկանդարյանի խոսքերով՝ չճանաչված լինելն է միայն իրենց տարբերում այլ պետություններից, ուրիշ ոչինչ, այլ բառերով չճանաչված պետությունների ուսումնասիրությունը, ընդհանուր առմամբ, պետության ուսումնասիրություն է: Սա կարեւոր կետ է: Բացի այդ, եզրակացությունում Իսկանդարյանը ավարտում  է մեկ  առանցքային նախադասությամբ՝ քաղաքագիտության նպատակը, մասնավորապես, իրականությունը հասկանալն է, ոչ՝ սահմանված կարգը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30