Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Արթուր Վարդանյանին կալանավորեցին

Նոյեմբեր 27,2015 15:42

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի հետ քննարկումից հետո կհայտարարեն, թե բողոքարկելու են արդյոք խափանման միջոցը կալանք ընտրելու որոշումը, թե ոչ:

Arthur Vardanyan-3 Arthur Vardanyan-1 Arthur Vardanyan-2policeՀավելենք, որ այժմ դատարանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհատական միջնորդություններն է քննում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով: Այսինքն, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Այս հոդվածներով նախատեսված է ազատազրկում մի դեպքում 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30