Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, ստում է, թե միջադեպ չի եղել, այլ կինո էր նկարահանվում. Shamshyan.com

Դեկտեմբեր 05,2015 18:50

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ժամը 18:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Պռոշյան փողոցի 17 տան բնակիչ, 52-ամյա Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը՝ Ճոյտ մականվամբ, ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Զվարթնոց թաղամասում գտնվող իր ավտոլվացման կետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչների միջև: Որոշ ժամանակ անց Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի գագաթային և աջ քունքային շրջանի քերծվածքներ, զույգ ոտքերի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչ, 63-ամյա Սաշիկ Աղվանի Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի և հիվանդանոց տեղափոխված, ծեծված Ս. Մկրտչյանի և նրա համագյուղացի, 37-ամյա Ռոմիկ Գևորգի Ղարիբյանի միջև:

Վիճաբանությունից հետո Սաշիկը դեպքի մասին պատմել է իր քրոջ որդուն՝ Նորակերտ գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Գագիկ Քոչարյանին: Վերջինս էլ իր Lexus մակնիշի 78 MN 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» պատմամշակութային տաճարի մոտ, նկատել է Ճոյտին, ով եղել է իր Mercedes մակնիշի 04 ՏԼ 429 համարանիշի ավտոմեքենայով:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031