Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիայի 7 տեղամասում ՀԱԿ-ը վերահաշվարկի դիմում է ներկայացրել

Դեկտեմբեր 07,2015 19:52

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ արդեն դիմել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ ութ ընտրատարածքի չորս տեղամասերում եւ յոթերորդ ընտրատարածքի երեք տեղամասերում վերահաշվարկ կատարելու համար:  Ութերորդ ընտրատարածքի տեղամասերից մեկում ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել արդյունքները:

«Մեր նպատակը վերահաշվարկ անելն է, որ տեսնենք՝ հաշվարկի ժամանակ ինչ է իրականում կատարվել»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Նա ասաց, որ ՀԱԿ հանձնաժողովականները ականատես են եղել ամենատարբեր ընտրախախտումների. «Ամենակոպիտ կերպով են լցոնումներ արել: Լույս անջատել է եղել, հանձնաժողովի անդամն է հիվանդացել, բայց իհարկե, մենք գիտենք՝ սրա նպատակն է  եղել կեղծելը»:

Պարոն Խաչատրյանի խոսքով,  հետագայում այլ տեղամասերում վերահաշվարկ կատարելու  պահանջ կներկայացնեն. «Այն տեղամասերում, որտեղ արդեն քվեարկության ժամանակ են խախտումները եղել՝ սկանդալային պատմություններով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031