«Հներից ոչ մեկը չկա, Նիկոլն էլ չլինի: Այնպիսի մի մարդ լինի, որ ամեն ինչն էլ տեղը բերի»,- հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից այսպիսի ակնկալիքներ ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչը, որը նաև արցախյան երկու ազատամարտերի մասնակից է եղել, ԵԿՄ անդամ է:
«Սասուն Միքայելյանը գնաց Նիկոլի փեշի տակ մտավ, երևի մի փոր հացի համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է իշխանությունների հավաստիացումներին, որ Հայաստանում խաղաղությունն արդեն իրողություն է, մեր զրուցակիցը չի հավատում այդ պնդումներին. «Խաղաղություն չի լինելու թուրքի հետ: Թուրքից չես սպասի խաղաղություն: Նա արյուն տեսավ, ավելի է կատաղում, թուրքին կզած պետք է պահես»,- ասաց քաղաքացին:
Կարդացեք նաև
Մեր մյուս զրուցակիցն էլ ասաց՝ նա, ով չի տեսնում Փաշինյանի արած փոփոխությունները, կամ աչքեր չունի, կամ վատ տեսողություն ունի:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































