Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ» ՓԲ-ն 2015թ. Երևանում չի կատարում իր ներդրումային ծրագրերը. Անահիտ Բախշյան

Դեկտեմբեր 09,2015 14:19

2015թ. ընթացքում «ՀԷՑ» ՓԲ-ի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակում (200 մլն) Երևանի 193 բազմաբնակարան շենքերի 577 մուտքերում նախատեսվել է էլեկտրական լարերի մեկուսացման և անվտանգության ապահովման, էլեկտրական արկղների վերակառուցման աշխատանքներ, սակայն  ըստ Երևանի քաղաքապետի խորհրդականի ստորագրությամբ 29.05.2015թ. ինձ հասցեագրված 04/5-26256հ նամակի, «ՀԷՑ» ՓԲ-ն իր պարտավորությունները չի կատարում: Արդյունքում,  յուրաքանչյուր երկուշաբթի զեկուցվում է այն մասին, որ բազմաբնակարան շենքերում Էլեկտրացանցերի կողմից պլանային անջատումներն առնվազն երկու անգամ գերազանցում են վթարային անջատումներին: Այսինքն շենքերում կրկնակի ավելացել են էլեկտրական սնուցման վթարները, իսկ դիմացը ձմեռ է, էլեկտրասնուցման լարերի վրա բեռնվածությունն  անհամեմատ մեծանում է ու  շենքերի առանց այդ էլ վնասված  էլեկտրական լարերը  կհայտնվեն առավել վթարային վիճակում ու բնակարանները կհոսանքազրկվեն:

Նշեմ, որ 2013թ. ընթացքում այդ ծրագրի համար նախատեսվել և իրականացվել է 177,8մլն, 2014թ.՝ 174.5 մլն դրամ՞:

Խնդրում եմ տեղեկացնել, թե քաղաքապետարանի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հոսանքի վթարային անջատումները կանխելու և երևանցիներին մթի մեջ չթողնելու ուղղությամբ «ՀԷՑ» ՓԲ-ին իր պարտավորությունները պարտադրելու ուղղությամբ:

 

 

    Անահիտ Բախշյան

   Երևանի ավագանու «Բարև Երևան»

   Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031