Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ եղել են նաեւ հայհոյանքներ

Դեկտեմբեր 10,2015 14:25

Գյումրու ՀԱԿ գրասենյակից փաստում են, որ Գյումրիում ու Ախուրյանում, որոնց գրեթե բոլոր ընտրատեղամասերում իրենք ունեցել են ներկայացուցիչներ ՝ հանձնաժողովների անդամներ ու նաեւ վստահված անձինք, անվավեր ճանաչված   քվեաթերթիկների մեջ եղել են հուզական գրառումներ, կարծիքներ ու նաեւ անձնական բնույթի  hայհոյանք, որն ուղղված է եղել նախագահ Սերժ Սարգսյանին:

Ըստ այս գրասենյակի տվյալների, անվավեր ճանաչված քվեաթերթիկներից մեկում նշված է եղել «Ո՛չ, թալանչիներին» արտահայտությունը, մեկ այլ քվեաթերթիկում «Ոչ»-ի կողքին խոշոր տառատեսակով ավելացրել են մի քանի «Ոչ»՝ «ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ»:

Նշենք, որ Գյումրիում անվավեր բյուլետենների թիվը 2913 է, այսինքն՝ կազմել է 7 տոկոս, իսկ Ախուրյանում 592 է՝ 3,76 տոկոս: Երկու տեղանքներում էլ հաղթել է «Ոչ»-ը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031