Լրահոս
Օրվա լրահոսը

Սոբչակը Պուտինի ասուլիսին եկել էր կալանավորի շորերով. ուշագրավ դեպքեր ասուլիսից (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 17,2015 17:05

Այսօր Ռուսաստանում տեղի էր ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ամենամյա մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում մի քանի ուշագրավ դեպքեր տեղի ունեցան։

Ասուլիսի ընթացքում «Молодой ленинец» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուլիա Իսմայիլովան Պուտինին հարցրեց թոշակների մասին: ՌԴ նախագահն արձագանքեց. «Երիտասարդ լենինյանը հարցնում է թոշակների մասին, ապագայի մասին է մտածում»: Գլխավոր խմբագիրն էլ արձագանքեց, որ իրենց ընթերցողների մեծամասնությունն ավագ սերնդի ներկայացուցիչներ են. «Ավագ սերնդի ներկայացուցիչներ են, բայց նրանք երիտասարդ լենինյաններ են, համենայն դեպս»,- կատակեց Պուտինը:

Հարց տալու համար հերթագրված լրագրողներից մեկը ներկայացնում էր Клопс.ру կայքը։ Երբ լրագրողը հնչեցրեց կայքի անունը, Պուտինը հարցրեց. «Ինչպե՞ս»։ Լրագրողը երկու անգամ կրկնեց անունը եւ ավելացրեց, որ դա գերմանական ճաշատեսակի անուն է։

Լրագրողի հարց տալու ընթացքում Պուտինը հետաքրքրվեց, թե այդ ճաշատեսակը կոտլե՞տ է արդյոք, ինչին լրագրողը դրական պատասխան տվեց։

Երեք ժամից ավելի լրագրողների հետ զրուցելուց հետո Վլադիմիր Պուտինը ցանկություն հայտնեց ավարտել մամուլի ասուլիսը, սակայն դահլիճում աղմուկ բարձրացավ։ Եվս երկու հարցի պատասխանելուց հետո Պուտինը հայտարարեց, որ ասուլիսը հնարավոր չէ ավարտել, պետք է ուղղակի դադարեցնել։

Varlamov.ru-ն էլ մի քանի ուշագրավ լուսանկարներ է հրապարակել։ Կադրերից մեկում լրագրողը պաստառ է պարզել, որի վրա գրված է «Պեսկովը մեզ չի նկատում»։

Peskov

Մեկ այլ լրագրողի պաստառի վրա էլ գրված է «Չհամաձայնեցված հարց»։

609010_original

Լուսանկարներից մեկում երեւում է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը «կալանավորի» շորերով է։

Sobchak

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031