Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոգմա»-ն՝ «Loft»-ում. երեխաներն ակուստիկ ռոք լսեցին. (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 19,2015 21:09

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր կազմակերպվեց «Դոգմա» էթնիկ-ռոք խմբի համերգը, որի ունկնդիրները երեխաներն էին: «Հայկական ռոքը` երեխաներին» նախաձեռնության հեղինակը «ՏաՏա» երեխաների խնամքի եւ արդյունավետ ժամանցի կենտրոնն է: «Կարեւորում ենք երեխաների երաժշտական ճաշակի ձեւավորումը: Մտադիր ենք հայկական տարբեր խմբերի լավ երաժշտությունը հասանելի դարձնել երեխաների համար: Այսպես, առաջին համերգին 50 երեխա մասնակցեց»,-Aravot.am-ին ասաց «ՏաՏա»-ի տնօրեն Սեդա Պապոյանը:rock երեխեք r..

«Կան գործեր, որոնց ակուստիկ տարբերակը նվագեցինք,  որպեսզի երեխաների լսողությունը չծանրաբեռնվի եւ նրանք ընկալեն կենդանի երաժշտության մշակույթը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Դոգմա» խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանը: Նրա խոսքով՝ «Դոգմա»-ի ռոքն առավել քան ընկալելի է երեխաների համար, անգամ փոքրիկների համար գրված գործ ունեն. «Յուրաքանչյուր ելեւէջն ընկալելի է եւ գեղեցիկ: Դա այն երաժշտությունն է, որը պետք է լսեն՝ փոքրից մեծ»:
r reg h

Զառա Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի խումբը համերգներով հանդես է եկել ՀՀ մարզերում. այժմ աշխատում են շրջագայությունների մասին պատմող ֆիլմի վրա: Պրեմիերան՝ շուտով:

Հավելենք, որ «Հայկական ռոքը` երեխաներին» նախագիծը հավակնում է վերածվել համերգաշարի: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ առաջիկայում հայկական ռոքը տարածելու պատրաստակամություն կհայտնեն նաեւ այլ խմբեր:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031