Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է PR դպրոցի ուսանողներին

Դեկտեմբեր 22,2015 19:28

Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի PR դպրոցի ուսանողներին: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «PR դպրոցում» մասնագիտանում են տարբեր գերատեսչությունների, կառույցների հանրային կապերի մասնագետներ և լրագրողներ:

Եռամսյա դասընթացների ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Ողջունելով շրջանավարտներին՝ նախարարը նշեց. «21-րդ դարը գաղափարի և գիտելիքի դար է, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի լինել մրցունակ, ստեղծագործաբար ու նվիրումով մոտենա իր աշխատանքին: Իսկ լրագրողի աշխատանքը նախևառաջ ենթադրում է օբյեկտիվություն, ազնվություն և արդարություն»:

Հանդիպման ընթացքում տիկին նախարարը երկար տարիների իր մասնագիտական փորձը, իր նկատառումները եւ դիտարկումները ներկայացրեց պետական համակարգում հանրային կերպարի ձևավորման առանձնահատկությունների և պաշտոնյա կանանց պատշաճ տեսքի, հրապարակային ելույթների առանձնահատկությունների մասին: Հրանուշ Հակոբյանն իր խոսքում կարևորեց հանրային կապերի գրագետ մասնագետների դերը Հայաստանի ապագայի կերտման և Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփելով անցած ամիսների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները՝ ներկայացրին կատարված ավարտական աշխատանքները, որից հետո նախարարը PR դպրոցի երկրորդ հոսքի շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշեց. «Անցած մեկ տարվա ընթացքում PR դպրոցը հնարավորություն է ընձեռել ունկնդիրներին ծանոթանալու հանրային կապերի մասնագետին անհրաժեշտ գործիքներին, ձեռք բերել կիրառական  գիտելիքներ: Նրանց է փոխանցվել Հայաստանում առավել հայտնի մասնագետների փորձն ու հմտությունները:  128 դիմորդներից 17-ն է ընդունվել PR դպրոց, որոնցից միայն 13-ն այսօր ստացան դիպլոմներ: Մեզ համար կարևորվում է կրթության որակը, իսկ վերջին դասին նախատեսված է Հայաստանում հայտնի հանրային կերպարի հետ հանդիպում: Այս անգամ ընտրվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով հետաքրքիր ճանապարհ է անցել և հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ»:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը հանրային կապի մասնագետներին ու լրագրողներին կոչ արեց քրտնաջան աշխատանքով ձգտել հաջողությունների. «Կուզեմ, որ լավ լրագրողներ դառնաք և որ ձեր նյութերի ներքո դրված ստորագրությունները ձեր իմացության եւ ուժի վկայությունը դառնան»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031