Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական 100 օրորոց` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին

Դեկտեմբեր 23,2015 18:45

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը`հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական: Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև  սիրիահայ ընտանիքներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նմանատիպ ընտանիքներ են այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է նրանց գալիք տոների առթիվ, հանձնել օրորոցները, նաև ընտանիքում առկա երեխաների թվին համապատասխան քաղցրավենիքով լի ամանորյա փաթեթներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ հատկապես բազմազավակ ընտանիքների մայրերը նշել են, որ օրորոցների կարիքը իսկապես կար ու այն, ըստ էության, դարձավ Ամանորի սպասված նվեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031