Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք իրենց հանցագործությունները չեն բացահայտի». ակտիվիստ

Դեկտեմբեր 23,2015 22:35

Անցած տարեվերջին Խանջյան փողոցում  քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու պատճառով»:

Գեւորգ Սաֆարյանի խոսքով, նույն ճակատագրին է արժանանալու նաեւ Ազատության հրապարակում ոստիկանի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործը:

«Այդ գործն էլ կփակեն վաղ թե ուշ: Քանի որ այդ գործողությունները կատարվում են ռեժիմի կողմից, իսկ ոստիկանությունը կամ քննչական կոմիտեն այդ ռեժիմի մի մասն է, իրենք իրենց հանցագործությունները չեն բացահայտի»,- ասաց ակտիվիստը:

Նրա խոսքով, Խանջյան փողոցի այն հատվածում, որտեղ ծեծի է ենթարկվել, ամենաքիչը չորս տեսախցիկ է եղել, որոնցից երեքը բարձրորակ սարքեր են. «Գործողությունը տեղի է ունեցել կանգառում, որտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, ինչպես նաեւ հետապնդման հետագծի վրա կան տասնյակ տեսախցիկներ, այսինքն, բացահայտումը ժամերի հարց էր, բայց ոչ ոստիկանությունը, ոչ քննչական կոմիտեն այդ տեսախցիկների տեսագրությունը նույնիսկ չի առգրավել: Կա հստակ միտում չբացահայտել գործը: Իսկ կասեցված գործի հետեւից գնալն անիմաստ է, քանի որ այս ռեժիմի պարագայում այդ գործերը չեն բացահայտվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031