Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից 2  նախկին  պաշտոնյաների են ձերբակալել՝ զինված խմբի հետ կապ ունենալու կասկածանքով 

Դեկտեմբեր 27,2015 22:05

Aravot.am-ի տեղեկություններով, «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորած խմբի, մասնավորապես Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանի հետ որոշակի կապեր ունենալու կասկածանքով երեք օր առաջ ձերբակալել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նախկին  պաշտոնյաների: Նրանցից մեկը «Շիրակ»  օդանավակայանի օրերս պաշտոնազրկված անվտանգության պետ Ստեփան Չիլինգարյանն է, որը երիտասարդ տղա է. նրան ձերբակալությունից 5 օր առաջ ազատել են աշխատանքից, երկրորդը նույն օդանավակայանի մատակարարման բաժնի նախկին պետն է՝ Հարություն Հովհաննիսյանին՝ Ձորի Յուրայի որդին է:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզից 4 հոգի կալանավորված են. երկու երիտասարդներ Փանիկ գյուղից են ,նրանցից մեկը մասնագիտությամբ լրագրող 26-ամյա Գեւորգ Ջնդոյանն  է,  որը ուսանողական տարիներից զբաղվում էր հոգեւոր գործունեությամբ, սերտ կապերի մեջ էր Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների, այդ թվում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ: Նա  մինչ ձերբակալությունը զբաղվում էր գործարարությամբ՝ սնկի աճեցման բիզնեսով,  նաեւ վարսավիրանոց ունի Արթիկում: Փանիկցի մյուս երիտասարդը 19-ամյա Տիգրան Բոյաջյանն է, որը Երեւանի պետական համալսարանի ուսանող է, «Հիմնադիր խորհրդարան»-ի գաղափարակիցներից է:

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Գյումրու  Ղորղանյան 83 հասցեում գտնվող առանձնատանը  խուզարկություններ կատարելուց հետո ԱԱԾ-ն Արթուր Վարդանյանի զինված խմբի  հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալեց, այնուհետ դատարանի որոշմամբ կալանավորվեցին «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի հիմնադիր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ու այդ նույն ռադիոկայանի աշխատանքները համակարգող երիտասարդ լրագրողուհի Լիլիթ Թորոսյանը: Վերջինս  Շիրակի մարզի Արեւիկ գյուղից  է:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դ.Ի. says:

    Վայ քո……..Վարդան Ղուկասյանի տան տղուն են բռնել?Չիլինգի Ստյոպը Վարդանիկի տղու մոտիկ ընկերն է,իսկ էդ տղու հերը Ղուկասյանների ընտանիքին պատկանող կաթնամթերքի արտադրամասի տնօրենն է:Կենացները թանկանում են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031