Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թվականի մուտքը ազդարարվել է տոնական համերգով ու շքեղ հրավառությամբ

Հունվար 01,2016 12:35

Արդեն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա տոնական միջոցառումը: Անդադար տեղացող ձյան պայմաններում հազարավոր վառվող լույսերով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի շուրջը հավաքված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին շնորհավորել են հանրահայտ երգիչներ ու երգչուհիներ: Կեսգիշերին տոնական հետհաշվարկով մայրաքաղաքի երկինքը լուսավորվել է շքեղ հրավառությամբ, որով էլ ազդարարվել է 2016 թվականի մուտքը:

Համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ գիշեր: Տոնախմբողներին միացել է նաև Ձմեռ պապը, ով մինչև հունվարի 13-ը կմնա հրապարակի շատրվանային համալիրում ժամանակավորապես տեղ գտած իր դղյակում և հատկապես փոքրիկներին բարձր տրամադրություն կպարգևի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031