Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսլամական պետության» տարածքն էապես կրճատվել է. միջազգային կոալիցիա – Ամերիկայի Ձայն

Հունվար 06,2016 13:02

2015 թվականին «Իսլամական պետության» տարածքը, նրա առավելագույն չափսերի հետ համեմատած, կրճատվել է Իրաքում՝ 40 տոկոսով, Սիրիայում՝ 20 տոկոսով, շնորհիվ միջազգային ջանքերի, ինչը թույլ է տվել դուրս մղել գրոհայիններին մի քանի քաղաքներից: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիան, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Ինքը խմբավորումը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել հայտարարությունը, որը տարածել է կոալիցիան: Վերջինիս անդամակցում են նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Հորդանանը:

«Մենք համարում ենք, որ Իրաքում տարածքը կրճատվել է մոտ 40 տոկոսով: Սիրիայում ճշգրիտ թիվն արտահայտելն ավելի դժվար է, բայց մենք կաչծում ենք, որ խոսքը գնում է մոտավորապես 20 տոկոսի մասին», – Բաղդադում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Բանակի գնդապետ Սթիվ Ուորենը:

«Եթե խոսենք Իրաքի եւ Սիրիայի մասին որպես մի ընդհանրության, ապա նրանք կորցրել են նախկինում իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքի մոտ 30 տոկոսը», – հավելեց նա:

2014-ին «Իսլամական պետոությունը» գրավեց Իրաքի տարածքի մեկ երրորդն, այդ թվում՝ երկրի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը՝ Մոսուլը, ինչպես նաեւ՝ ընդհուպ մոտեցավ Բաղդադին:

Միջազգային կոալիցիայի, ինչպես նաեւ՝ Իրանի օգնությամբ գործող շիա աշխարհազորի աջակցությամբ իրաքյան եւ քրդական զինված ուժերի հակահարձակողական գործողությունների արդյունքում գրոհայինները լքեցին մի քանի խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Բաղդադից հյուսիս գտնվող Թիքրիթը եւ մայրաքաղաքից արեւմուտք գտնվող՝ Էր-Ռամադին:

Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինները կռվում են ընդդեմ Բաշար ալ-Ասադի բանակի եւ ապստամբ խմբավորումների, որոնք ձգտում են հեռացնել վերջինիս իշխանությունից: Նաեւ, գրոհայինների դիրքերին հարվածներ են հասցնում միջազգային կոալիցիան եւ Ռուսաստանը, որի օդուժը սատարում է իր դաշնակից Ասադի ուժերին:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին անցյալ ամսին հայտարարեց, որ 2016 թվականը կդառնա ծայրահեղական խմբավորման նկատմամբ «վերջնական հաղթանակի» տարի:

Ֆոտո՝ Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031