Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարի մամուլի խոսնակը՝ թանկարժեք նվերները հանձնելու մասին

Հունվար 11,2016 12:25

Aravot.am-ը ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս նախարարությունն իր ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներին ուղարկել է գրություն այն մասին, որ պաշտոնի բերումով ստացած թանկարժեք նվերները պետք է հանձնել «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան»:

ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գերատեսչությունն իսկապես գրավոր դիմել է իր ենթակայությամբ գործող կառույցներին:

«ՀՀ կառավարության 1993 թվականի փետրվարի 17-ի թիվ 48 որոշմամբ ուղղակիորեն նշված չէ, որ պաշտոնի բերումով ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների առկայության դեպքում այն պետք է օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը: Քանի որ գործակալությունը դիմել էր պետական մարմիններին, բնականաբար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իր ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներին ուղարկված գրությամբ, ըստ էության, տեղեկացրել է, թե որ պետական մարմնին է պետք հանձնել թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները՝ առկայության դեպքում»,- հայտնեց Զոհրապ Եգանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031