Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 8-ից 11-ը)

Հունվար 11,2016 16:35

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը։

Բացահայտվել է գողության` 9, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության 8 և խարդախության 4 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031