Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը «ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց» չէ, ձեւական կառույց է

Հունվար 13,2016 16:30

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն օրերս «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նշել էր, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրները ցանկանում են ունենալ ոչ թե ձեւական, այլ ազդեցիկ կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով, ապա հավելել էր. «ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը»:

Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունները՝ «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում

«Առավոտ»-ի հետ զրույցում «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այսպես հակադարձեց. «Խնդիրը հենց այն է, որ ՀԱՊԿ-ը «ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց» չէ, այլ հենց ձեւական է, քանի որ ի սկզբանե դրա ստեղծման միակ պատճառը եղել են ոչ թե անդամ երկրների ընդհանուր շահերը, այլ Ռուսաստանի հիվանդագին մեծապետական ամբիցիաները: ՀԱՊԿ-ի անդամներն ընդհանուր շահեր չունեն, հաճախակի նաեւ իրար հակասող շահեր ունեն: Ադրբեջանի նկատմամբ կոշտ քայլերի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ դա ուղղակի հակասում է ՀԱՊԿ-ի անդամների շահերին»:

Թեմայի մանրամասները 

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031