Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ֆինանսների նախարար. 1998-ի սղաճը կարող է կրկնվել

Հունվար 14,2016 11:35

Եթե Ռուսաստանի դաշնային բյուջեն չադապտացվի ընթացիկ մակրո տնտեսական պայմանների, ապա բոլոր ծախսերը, ինչպես դա եղավ 1998-ին՝ «կպառկեն» բնակչության վրա, ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Գայդարյան ֆորումի շրջանակներում՝ Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայում (РАНХиГС), հաղորդում է Gazeta.Ru-ն:

«Ներկայիս բարդ պայմաններում պետք է խոսել չափազանց տնտեսող, կոշտ բյուջետային քաղաքականության մասին, որպեսզի չգլորվել դեպի դեֆիցիտի բարձր մակարդակ եւ չգլորվել դեպի պարտքի մեծ ծավալներ», – ասաց նա: Նախարարի խոսքերով, ներկայումս փոխառությունների արժեքը Ռուսաստանի համար չափազանց բարձր է, այդ պատճառով տոկոսային ծախսերը կկրճատեն բյուջետային մանեւրի հնարավորությունը: Կառավարության ընթացիկ խնդիրն է՝ հարմարեցնել բյուջեն նոր տնտեսական իրավիճակին, շեշտեց Սիլուանովը:

«Եթե մենք դա չանենք, ապա տեղի կունենա նույնն, ինչ եղավ 1998–1999 թվականներին, երբ բնակչությունը սղաճի միջոցով կվճարի այն բանի համար, ինչ մենք չարեցինք բյուջեն նոր իրողություններին համապատասխանեցնելու շրջանակներում»,- նշեց նախարարը:

Ավելի վաղ ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը կոչ էր արել վերադառնալ ՎՏԲ-ի եւ Սբերբանկի մասնակի սեփականաշնորհման հարցին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031