Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ին մեկնարկելու է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագիրը

Հունվար 14,2016 14:23

«2016 թվականը նոր է մտնում հունի մեջ, բայց արդեն մենք շատ լայն թափով՝ շուրջ 3-4 օր է, որոշակի ծրագրեր ենք նախանշել»,- հունվարի 14-ին «Արմենպրեսում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նա նշեց, որ նախաձեռնությունը ձեռնարկելու է «100 գաղափար Հայաստանի համար», որի ընթացքում Հայաստանի տարբեր անկյուններից հավաքագրելու են 100 տարբեր նորարար գաղափար՝ հանրային կյանքի տարբեր ոլորտներում ներդնելու համար. «Անշուշտ, նորարարության առումով Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում որոշակի հաջողություններ գրանցել է, բայց դրանք մեծ մասամբ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտում են: Մինչդեռ, մեր կյանքը միայն տեղեկատվական տեխնոլոգիաներ չեն, բնականաբար, եւ նախարարությունը՝ որպես պետական, երիտասարդական քաղաքականությունը համակարգող պետական լիազոր մարմին, մտածում է, որ երիտասարդներից պետք է ակնկալել այն նորարարությունները, որոնք մեր կյանքը հաջողակ եւ բարեկեցիկ պետք է դարձնեն»:

Արսեն Քարամյանն ասաց, որ նախարարությունը նախանշում է ստանալ 3-5 այնպիսի գաղափարներ, որոնց կյանքի կոչումը հանրային տարբեր ոլորտներ կդարձնեն մրցունակ. «Չունենալով հանքահումքային լուրջ պաշարներ՝ ոչ մի բան մեզ չի մնում, քան աշխատել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ: Սա է ճանապարհը, բնականաբար, եւ վերջին ֆինանսատնտեսական վայրիվերումները, նավթի գնի պարբերաբար անկումը ցույց է տալիս, որ այո՛, իսկապես մարդկային կապիտալը անփոխարինելի է, եւ միայն այս ճանապարհով կարելի է զարգացում ունենալ»:

Արսեն Քարամյանը հայտնեց, որ ապրիլին հայտարարվելու է մրցույթի ամբողջ փաթեթը իր պայմաններով, հնարավոր ընդգրկվածությամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031