Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերից 6-ով նախաքննությունն ավարտվել է

Հունվար 15,2016 18:30

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող 32 քրեական գործերից, հունվարի 15-ի դրությամբ, 6-ով նախաքննությունն ավարտվել է։

6 քրեական գործերի 5-ը՝ 5 մեղադրյալների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։  Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։

1 քրեական գործի վարույթ  կարճվել է՝ հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքով:

Քննչական կոմիտեի վարույթում ներկայումս քննվում է 26 քրեական գործ:

Յուրաքանչյուր գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության՝ առգրավվել են տարբեր ընտրատեղամասերի ընտրացուցակները, գրանցամատյանները, էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել փորձաքննություններ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին ՀՀ քննչական կոմիտեն կշարունակի պարբերաբար տեղեկություն տրամադրել։

ՀՀ Քննչական կոմիտե           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031